Jump to content

Գյուրջու Խաթուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուրջու Խաթուն
վրաց.՝ გურჯი-ხათუნი
Դիմանկար
Ծնվել էմոտ 1227[1]
ԾննդավայրՎրաց թագավորություն[1]
Մահացել էմոտ 1286[1]
ՔաղաքացիությունԻկոնայի սուլթանություն
ԿրոնՎրաց ուղղափառ եկեղեցի և իսլամ
Մասնագիտությունգրող
Ամուսինմոտ Kaykhusraw II?[1] և մոտ Pervâne?[1]
Ծնողներհայր՝ Ղազ ադդին, մայր՝ Ռուսուդան[1]
Զբաղեցրած պաշտոններSultan of Rum?
ԵրեխաներKayqubad II?
 Gürcü Hatun Վիքիպահեստում

Գյուրջու Խաթուն (թուրքերեն՝ Gürcü Hatun, վրաց.՝ გურჯი-ხათუნი, մոտ 1227[1], Վրաց թագավորություն[1] - մոտ 1286[1],), վրաց արքայադուստր Բագրատիոնների ընտանիքից, վրաց թագուհի Ռուսուդանի և Գիաս ադ-Դինի դուստրը, մկրտված Դմիտրի, սուլթան Կիլիչ-Արսլան II-ի թոռը[2][3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուրջու Խաթունը ծննդյան ժամանակ անվանակոչվել է «Թամար» ի պատիվ տատիկի՝ Թամար Մեծ թագուհու[4]։ Նա վրաց թագավոր Դավիթ VI-ի քույրն էր և սուլթան Կայ-Խոսրով II-ի երկրորդ կինը[3]։ Սուլթան Կայ-Կուբադ II-ի մայրն էր, որը կառավարել է 1246-1257 թվականներին որպես եռապետության մաս՝ խորթ եղբայրների՝ Կիլիչ-Արսլան IV-ի և Քեյ-Կավուս II-ի հետ միասին։ 1243 թվականին մոնղոլների արշավանքից և Կոսե-դաղի ճակատամարտում պարտությունից հետո Կայ-Խոսրով II-ը դարձավ մոնղոլական վասալ։ Նրա կնոջ՝ Թամարի, կարգավիճակը իջեցրին և սկսեցին անվանել Գուրջա Խաթուն, այսինքն վրացական տիկին։ 1246 թվականին Կայ-Խոսրով II-ի սպանությունից հետո Թամարն ամուսնացավ սուլթանի վեզիր Մուհադդիբ ադ-դին Ալի ադ-Դայլամիի և սուլթանության ամենակարող ազնվականի որդու՝ Փերվանեի հետ։ Թամարն Ուղղափառությունից մահմեդականություն է ընդունել։ Նա պարսիկ բանաստեղծ Ռումիի երկրպագուն էր։ Սուլթան Կայ-Խոսրով II-ը դիրհամ է հատել Սիվասի և Կոնիայի դրամահատարաններում` առյուծի և արևի դեմքով պատկերող արծաթե մետաղադրամներ։ Առյուծի և արևի խորհրդանիշը հետագայում լայն տարածում գտավ իսլամական աշխարհում, չնայած դրա ծագումը շատ ավելի վաղ ժամանակներից էր։ Սելջուկյան դրամների թուրք հետազոտող Թոլգա Էրքանը եկել է այն եզրակացության, որ Արևը Գյուրջյու Խաթունն է, իսկ Առյուծը հենց ինքը՝ սուլթանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 https://sufism.org/library/articles/gurcu-hatun-and-lady-jacoba-mystic-cousins
  2. Никитин, Афанасий (2021 թ․ դեկտեմբերի 29). «Хождение за три моря» (ռուսերեն). Litres. Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.
  3. 3,0 3,1 Рейфилд, Дональд (2017 թ․ մարտի 6). «Грузия. Перекресток империй. История длиной в три тысячи лет» (ռուսերեն). Азбука-Аттикус. Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.
  4. Rayfield, Donald (2017). «Gruzii︠a︡ : perekrestok imperiĭ, istorii︠a︡ dlinoĭ v tri tysi︠a︡chi let». Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուրջու Խաթուն» հոդվածին։